211652_close_icon
views-count2374 դիտում article-date 12:01 13-11-2020

Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում հակամարտության բոլոր կողմերի համար. Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հեռախոսազրույց են ունեցել: Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որպեսզի գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: «Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր