20999 դիտում
20:44 13-11-2020
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, դուք լավ գիտեք`պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ. վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք, մեր անելիքներն այլ տեղ են. Տ. Աբրահամյան
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, տղերք, դուք ամենից լավ գիտեք, թե այս պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դրա մասին բաց խոսեց դեռ հոկտեմբերի սկզբին, օրեր հետո նույն առաջարկի մասին խոսեց ՌԴ նախագահ Պուտինը։ ՀՀ վարչապետը ՉԸՆԴՈՒՆԵՑ։
Այդ ժամանակ դեռ խոսք էր գնում 5+2 շրջանի մասին՝ Բերձորի միջանցքով և քննարկման ենթակա մի շարք դրույթներով։
Դուք ինձանից շատ-շատ լավ գիտեք այդ պահի դրությամբ զոհերի, մեր տարածքային կորուստների մասին. համոզված եմ, որ ամենօրյա ռեժիմով նաև իրադրության վիճակ եք փոխանցել վարչապետին։
Ցավոք, վարչապետը ժամանակին չլսեց ձեր հորդորները, չգիտակցեց ձեր տված իրադրային գնահատականները, չկանխեց Արցախի տարածքների կորուստներն ու մարդկային զոհերը և միայն պատերազմի 43-44-րդ օրը որոշում կայացրեց, երբ արդեն կորցրել էինք Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Հադրութի շրջանը (բացառությամբ մի գյուղի), հատվածներ, գյուղեր Ասկերանի և Մարտունու շրջաններից, Թալիշն ու որոշ վերապահումներով Մատաղիսը։ Կորցրել էինք բերդաքաղաք Շուշին։
Ստորագրված ողբերգական փաստաթղթով մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին կհանձնվի մեր անառիկ Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով, Աղդամն ու Քաշաթաղը, էլ չեմ խոսում Ադրբեջանից Նախիջևան միջանցքի և ստորագրված փաստաթղթի այլ վտանգավոր դրույթների մասին։
Հիմա այս նույն վարչապետը փորձում է արդարանալ։ Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը թեման փորձում են ջարդել զինված ուժերի գլխին։
Մենք չենք կարող սա թույլ տալ, մենք չենք կարող թույլ տալ՝ վարկաբեկելու մեր բանակը, մենք թույլ չենք տա նեղացնելու մեր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետայիններին, պահեստազորին և աշխարհազորայինին։ Ինչ խնդիր եղել է, դուք լավ գիտեք դրա պատճառները։
Դուք ինձանից լավ գիտեք, որ պատերազմը, ՀՀ և Արցախի անվտանգային վտանգները ընդհանրապես չեն նվազել, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով աճել։
Այս պայմաններում մենք՝ բանակի և մեր երկրի անվտանգության մասին մտահոգ, զբաղվող քաղաքացիներս պետք է աջակցենք բանակի ապաքինմանը, մշակենք վերքերը, հոգ տանել մեր զոհվածների ընտանիքների մասին, արժանին մատուցել այն անձանց, ովքեր փառքով անցան պատերազմի քննությունը։
Խնդրում եմ՝ վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք, մեր անելիքնեին այլ տեղ են։ Այլ տեղ»։
Նմանատիպ նյութեր
18471 դիտում
22:56 05-05-2022
Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել․ Դավիթ Տոնոյան. News.am
2001 դիտում
23:20 16-04-2021
Օնիկ Գասպարյան, հասկացի, այսպես հաղթելու շանս չունես․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»