211652_close_icon
views-count4043 դիտում article-date 13:52 14-11-2020

Սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը. «Իմ քայլը» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Խոսելն անգամ դժվար է, արցունքները խեղդում են ամեն բառի հետ, այո՛, սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը, որի հետ հաշտվել հնարավոր չէ, բայց գործել պետք է, ինչն էլ անում եմ օրուգիշեր։ Հրաժարականն ու պատասխանատվությունից փախուստն այս պահին ամենահեշտն է, ամենացանկալին, հատկապես ինձ համար, որ դեռ մինչեւ պատերազմն ու այս արհավիրքն արդեն իսկ հրաժարվել էի մանդատից, բայց պետության ու պետականության կորստի վտանգը ստիպում է ամուր կանգնել եւ չթուլանալ։ Այո, այս փաստաթուղթը դեռ շատ բացեր ունի եւ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ համար այս պահին գերակա է սա, նաեւ գերակա է եւ աշխատում եմ մարդկանց օգնելու, իրերը տեղափոխելու եւ ապրելու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, մնացյալի մասին կմտածենք հետո, այսօր գործել է պետք եւ այդ գործելը փողոցում տարվող գործընթացը չէ, հեղաշրջման փորձ, ԱԺ նախագահի մահափորձ ու պետական կարեւորագույն շենքերի ավերը կազմակերպածների օրակարգը չէ, սա պետության կորստի է տանում, վստահ եմ շատերը հասկանում են։ Ես այսօր չեմ խոսում, բայց գործում եմ ուժերիս ներածին չափով ու երբ կզգամ, որ այլեւս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ»: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ սեպտեմբերի 29-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խոսելն անգամ դժվար է, արցունքները խեղդում են ամեն բառի հետ, այո', սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու...

Posted by Gayane Abrahamyan on 2020 թ. նոյեմբերի 13, ուրբաթ

Նմանատիպ նյութեր