5117 դիտում
17:51 14-11-2020
Արմեն Աշոտյան. Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։
Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որեւէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։
Սակայն որքան էլ Ալիեւն արհամարանքով եւ ինքնաբավ հոխորտա, թե «յոխ, ջհանդամ ու գյոռբագյոռ ստատուս», այդ խոսքերի իրական հասցեատերը Արցախի հայերը չեն, այլ այն մարդն, ով դարձավ այս դավաճանության քավորը եւ պիտի օր առաջ հեռանա։
Ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակի հարցը, մեծապես կախված է նրանից, թե ով է ներկայացնելու մեզ բանակցային գործընթացում։ Մարդ, ով 4750 նահատակների արյունը ջուր դարձրեց եւ գրչի մի հարվածով, ազգից թաքուն, գիշերով զիջեց 10 000 ք կմ, այլեւս չի կարող լինել անդամահատված Արցախի եւ համայն հայության խոսափողը։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը օրերս շատ պարզ ակնարկ արեց, որ Արցախի կարգավիճակի հարցը կախված է լինելու այն հանգամանքից, թե որքան հայ կմնա Արցախում եւ որքան ադրբեջանցի կվերաբնակեցվի այնտեղ։
Չկասկածեք, որ Ալիեւն առնվազն 40 000 մարդ փորձելու է ճխտել Արցախի մնացած տարածքում։
Որպեսզի արցախահայը վերադառնա եւ շարունակի ապրել ու պայքարել իր հողում հարկավիր է երկու կարեւոր հանգամանք՝
ա. վստահություն Արցախի ղեկավարության հանդեպ
բ. վստահություն Հայաստանի ղեկավարության հանդեպ։
Այս վստահությունները բազմաբաղադրիչ են՝ անվտանգայինից մինչեւ դիվանագիտական, սոցիալականից մինչեւ բարոյական։ Ակնհայտ է նաեւ, որ
բ. կետը ավելի ճակատագրական է։
Ասածս միանշանակ է. մինչեւ չփոխվի երկու հայկական պետությունների տաճարները այրած «հեռոստրատը», Արցախը եւ Հայաստանը փրկելու շանսի մասին կարելի է մոռանալ։
Լավատեսներին հիշեցնեմ, որ Արցախի հարցով վերջին 2.5 տարվա մեջ արված իմ կանխատեսումների 90%-ը, ավաղ, դարձել է իրականություն...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
1889 դիտում
17:22 27-12-2021
Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի. Բեգլարյան
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից