7986 դիտում
18:11 14-11-2020
Արամ Վարդևանյան. Այսօրվանից ստանձնել եմ Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը
Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ստանձնել եմ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը
Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ։ Իհարկե, իմ ներկայությամբ նշված անձանցից ոչ մեկ չկարողացավ նայել պարոն Մինասյանի աչքերի մեջ։ Գործը բնականաբար քաղաքական է։
Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ։ Որպես պաշտպան ներգրավվելս այսօր տևել է շուրջ 5 ժամ՝ ինչը մեղմ ասած աբսուրդ է։ Ձերբակալման իրավաչափության հարցն արդեն դատարանում է։ Նիստը նշանակված է նոյեմեբերի 15-ին ժամը 12։00-ին՝ Շենգավիթ նստավայրում»,- գրել է Վարդևանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7977 դիտում
17:16 15-11-2020
Դատարանը իրավաչափ է համարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը.ԱՐՄԵՆՊՐԵՍ
3736 դիտում
17:58 19-11-2020
Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը․ պաշտպան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»