7980 դիտում
17:16 15-11-2020
Դատարանը իրավաչափ է համարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը.ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։
«[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։
Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
Ա. Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
17:58 19-11-2020
Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը․ պաշտպան
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»