1442 դիտում
18:37 14-11-2020
«Հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»․ մարզպետ Դավիթ Գևորգյան
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 3 օր է՝ մեր ջոկատով վերադարձել ենք առաջնագծից: Միակ դրական բանը, որ կարող եմ նշել այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չունեցանք: Այս օրերի ընթացքում մեր տղաներից 4-ը վիրավորվեցին:
Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես՝ չկա:
3 օրից ավել է մտածում եմ, որ ավելի լավ էր ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ: Ինչ երազանքով, նպատակով գնացել էինք, վերադարձանք դրան չհասած:
Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Ասում եմ այս պահին, որովհետև ես ու մեր ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ ենք դրել ու վերադարձել: Կա այսօր ու վաղը, կա կիսատ թողած գործ, որը, անկասկած, շարունակելու ենք անկախ բոլոր հանգամանքներից: Վստահ եմ, որ այս միտքը, այս որոշումն ունեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ:
Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք:
Մեր միասնականությամբ, խելքով, ամուր կամքով դուրս ենք գալու այս ծանրագույն իրավիճակից ու լույս ենք բացելու հայոց աշխարհի վրա:
Իսկ հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»:
Նմանատիպ նյութեր
4944 դիտում
09:59 14-10-2015
Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու. Ռուբեն Հայրապետյանը՝ Հայաստան-Ալբանիա սկանդալային խաղի մասին. «Իրավունք»
1389 դիտում
10:22 22-09-2021
Պետք է խոսելու «սիրտ ունենալ»․ անկախության գաղափարի նվիրյալների ձայնն աղոտ հույս է ներշնչում․ «Առավոտ»
2999 դիտում
10:37 24-02-2017
ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»