211652_close_icon
views-count1094 դիտում article-date 09:14 16-11-2020

Հայրենիքի պաշտպանը չի կարող դավաճանել հայրենիքը. Սուրիկ Խաչատրյանը Աշոտ Մինասյանի մասին․ Meganews.am

Աշոտ Մինասյանը կանգնեց Հայրենիքի սահմանների պաշպանության գործում դեռևս 1990֊ական թվականներին։ Կազմելով Սիսական ջոկատը, կռիվ տալով թշնամու դեմ, փառապանծ հաղթակներ գրանցեց։ Գրում է [url=http://meganews.am/articles/74601?fbclid=IwAR2m7v1Ge7yImYm9lgqZtiEg7lPOkGuXeneYWmm3kcSt01x8XmT-zbcboSA]Meganews.am[/url]-ը։ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը իր ջոկատով հայրենի եզերքը պաշտպանեց նաև քառօրյա պատերազմի ժամանակ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից նա կրկին առաջնագծում էր և մարտնչեց ամենավտանգավոր դիրքերում։ Հայրենիքի պաշտպանը չի կարող դավաճանել հայրենիքը և չի կարող թուլացնել իր պետության հիմքը։ Մինասյան Աշոտը եղել է և կա Սյունիքի պաշտպանական հենասյուներից մեկը ու ես, որպես նրա մարտական ընկեր, միշտ բարձր եմ գնահատել Աշոտի կազմակերպվածությունը, պատասխանատվությունն ու հայրենասիրությունը։ Այս կարևոր պահին, սատարելով մարտական ընկերոջս, կոչ եմ անում ուժային կառույցներին, դրսևորել բարձր պատասխանատվություն, գնահատել հայրենիքի պաշտպանի վաստակն ու հարցին մոտենալ բացառապես օրենքի տառից ու խղճի թելադրանքից ելնելով։

Նմանատիպ նյութեր