211652_close_icon
views-count1827 դիտում article-date 19:18 03-09-2022

Արման Մինասյանի ջանքերով Հագվի բնակավայրում հավերժության պատ է կառուցվել․ Meganews.am

Ռուսաստանաբնակ բարերար Արման Մինասյանի ջանքերով Լոռու մարզի Օձուն համայնքի Հագվի բնակավայրում հավերժության պատ է կառուցվել, որի կողքին խաչքար է տեղադրվել։ Գրում է Meganews.am-ը։

Հավերժության պատի վրա ամփոփված են հանուն հայրենիքի անձնվիրաբար զոհված հագվեցի քաջերի անունները։

Հիշեցնենք՝  նախորդ տարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 4-ին, ռուսաստաբնակ բարերարի  ջանքերով Հագվիում տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Արցախում նահատակված հագվեցի քաջարի հերոսների՝ 1994-ի արցախյան գոյամարտում զոհված Արտակ Սահակյանի և 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Գևորգ Կիրակոսյանի։  

Արման Մինասյանը շարունակում է հենարան լինել Հագվիի ու հագվեցիների համար։ Առաջիկայում, վստահաբար, բարերարը հարազատ Հագվիի բակիչների հետ միասնական ուժերով նոր ծրագրեր է իրականացնելու՝ բնակավայրն ապրեցնելու, երիտասարդներին Հագվիում պահելու համար։

Նմանատիպ նյութեր