211652_close_icon
views-count725 դիտում article-date 12:50 16-11-2020

Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան Անկարայի «սադրիչ քաղաքականության»: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը Europe 1 և Les Echos ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ Ֆրանսիայի պետքարտուղարի՝ պատժամիջոցները կարող են տարածվել տնտեսության առանձին ոլորտների վրա: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30952187.html]«Ազատությունը»[/url]։ Օգոստոսին Եվրամիությունն արդեն անձնական սահմանափակումներ է մտցրել երկու անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին Միջերկրական ծովում հորատման աշխատանքների մեկնարկի մեջ: Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ, ակտիվները սառեցվել են: 2020-ի նոյեմբերին պատժամիջոցները երկարացվեցին ևս մեկ տարով: Պատժամիջոցների տակ հայտնվածների անունները չեն հրապարակվում: Դիվանագիտական ճգնաժամը պաշտոնական Փարիզի և Անկարայի միջև սրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին վիրավորանքներից հետո: Ֆրանսիան վրդովված է նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի «սադրանքներից» և հակամարտության ընթացքում Ադրբեջանի իշխանություններին աջակցությունից:

Նմանատիպ նյութեր