211652_close_icon
views-count1913 դիտում article-date 16:37 09-12-2015

Իրաքը սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Իրաքը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը դուրս չբերի իրաքյան Նայնավա նահանգից իր զորքը, գրում է թուրքական Haber-7 թերթը՝ հղում անելով դիվանագիտական իրազեկ աղբյուրին: Թերթի տվյալներով՝ տնտեսական պատժամիջոցների շրջանակում իրաքյան ընկերություններին կարող են արգելվել գործարքներ կնքել թուրքական ընկերությունների հետ: Այդպիսով, Իրաքը կարող է դառնալ երկրորդ երկիրը Ռուսատսանից հետո, որը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ: Նշենք, որ 2015 թվականից մինչ այսօր Թուրքիան Իրաք է արտահանել 10,9 մլրդ դոլարի ապրանք, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարում կազմել են 12,2 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր