Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ այս պաշտոնում Արտակ Դավթյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնը։