1753 դիտում
16:39 16-11-2020
Խոակին Կապառոս․ «Շնորհակալ եմ տղաներին հիանալի հանդիպման համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից (2:1) հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։
[b] -Պարոն Կապառոս, ի՞նչ սպասելիքներ ունեք Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա խաղից։
[/b]
-Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության։
[b] -Վրաստանից միանգամից մեկնելու՞ եք Կիպրոս, թե՞ վերադառնալու եք Երևան, այնուհետև մեկնեք մրցավայր։
[/b]
-Ժամանակը քիչ է, այստեղից ուղիղ մեկնելու ենք Կիպրոս։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
22:32 07-06-2022
Խոակին Կապառոս. Վստահում ենք մեր տղաներին, պետք է բավականին լավ հանդես գանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2383 դիտում
21:15 11-06-2022
Խոակին Կապառոս. Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4915 դիտում
20:03 05-09-2020
Խոակին Կապառոս. Ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2296 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2959 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2470 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում