6822 դիտում
15:47 17-11-2020
Հայաստանը Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին: Գրում է [url=https://ria.ru/20201117/armeniya-1584960629.html]ria.ru[/url]-ն։
Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին:
Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար:
«6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա:
Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
19:59 15-04-2024
ՀՀ-ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար
1416 դիտում
20:48 29-01-2014
«Գազպրոմը» Չինաստանի հետ պայմանագիր կկնքի մայիսին
1454 դիտում
20:07 14-02-2014
Միրոսլավ Կլոզեն նոր պայմանագիր կկնքի «Լացիո»-ի հետ
Այս բաժնից
922 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
994 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
943 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ