5761 դիտում
22:20 17-11-2020
Ամենայն հավանականությամբ, կսկսեմ իրավական գործընթացներ. ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը վարչապետի խոսնակի հրապարակած տեսանյութում իր մասնակցության մասին
«Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր զրպարտություն։
Ջարդարարների կողքին տեղադրված իմ «մասնակցությամբ» հատվածում դուք տեսնու՞մ եք որևէ օրինազանցություն կամ ջարդարարություն։
Իմ անձի և իմ կուսակցական ընկերների դեմ այս կեղտոտ զրպարտությունն ապացուցում է իշխանական ապարատի անզորությունը մեր նկատմամբ կեղտոտ խաղեր իրագործելու։
Թե՛ կառավարության շենքի և թե՛ Ազգային Ժողովի շենքերում գործում է անվտագության ուժեղագույն համակարգ և տեսախցիկները գործում են հաստատությունների գրեթե բոլոր քառակուսի միլիմետրերում։ Պահանջում եմ հրապարակել կոնկրետ ջարդարարության կամ հանցանք պարունակող տեսանյութեր կամ ներողություն խնդրել իշխանական ամենաբարձր օղակների մակարդակով տարածվող ապատեղեկատվության համար։
Այդ օրերին մեր կուսակցության պատգամավորների հետ միասին այո գտնվել եմ վերոնշյալ հաստատություններում, որտեղ միասին արել ենք հնարավորն ու անհնարինը անկառավարելի ամբոխին հանգստացնելու և պետական գույքի ոչնչացումը կանխելու համար։ Նշեմ նաև, որ մենք հաստատություններում չենք գտնվել գաղտնի, այս մասին վկայում են լրատվական տարբեր կայքերին տրված մեր հարցազրույցները։
Նշեմ նաև, որ նշյալ օրը ես նույնպես հրապարակավ լրագրողներից մեկի հետ խոսել եմ տեղի ունեցածի մասին, որը չի հրապարակվել։
Ծայրաստիճան կեղտոտ այս փաստերի վերաբերյալ ամենայն հավանականությամբ կսկսեմ իրավական գործընթացներ։
Հիշեցնեմ, որ այս մասին [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/13/1170589/]խոսել եմ[/url] նաև օրեր առաջ:
[b] ԲՀԿ ԵՄ մամուլի ծառայություն [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր...
Опубликовано Ashot Andreasyan / Աշոտ Անդրեասյան Вторник, 17 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
12:48 14-11-2014
Սրճարանից դրամապանակ գողացողը, ամենայն հավանականությամբ, տեսանյութում պատկերված անձն է. տեսանյութ
1018 դիտում
07:46 08-05-2024
Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»