211652_close_icon
views-count3982 դիտում article-date 21:36 13-11-2020

Սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը. ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը գրում է․ «Պարզաբանում. Ս.թ. Նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթղթից հետո ՀՀ ԱԺ շենք ներխուժած քաղաքացիների իրականացված թալանի և հանցանքների մեջ ինձ մեղադրող լրատվամիջոցների,ֆեյք ինֆորմացիայի գերի դարձած քաղաքացիների և իրավապահ մարմինների համար։ Հարգելի համաքաղաքացիներ, հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի անդամ, իմ լիարժեք իրավունքն է գտնվել իմ աշխատանքի վայրում և հնարավոր բոլոր միջոցներով անկառավարելի ամբոխից և հատուկ ուղարկված պրովոկատոր թալանչիներից պաշտպանել պատմամշակութային արժեք հանդիսացող Ազգային ժողովի շենքը, երկրի գլխավոր ամբիոնը, պատմականև պետական նշանակություն ունեցող նիստերի դահլիճը, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերն ու նմանատիպ այլ հանցանքները։ Բոլոր այն լրատվամիջոցներն ու անձինք, ովքեր տարածում են նիստերի դահլիճում գտնվելու իմ լուսանկարներն ու մեղադրում կատարված խուլիգանությունների մեջ, տարածում են բացահայտ ապատեղեկատվություն։ Սա բացահայտ սադրանք է, որը նպատակ ունի վատաբանելու իմ, իմ կուսակցության բարի համբավը,17 կուսակցությունների հայրենիքը փրկելու նախաձեռնությունը և ժողովրդի արդարացի պահանջով իրականացվող այս պահին ընթացող ցույցերը։ Պահանջում եմ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցներին վերանայել տարածվող ապատեղեկատվությունն ու կատարել իմ հրապարակած պարզաբանման լուսաբանման պարտականությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պարզաբանում։ Ս.թ. Նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթղթից հետո ՀՀ ԱԺ շենք ներխուժած քաղաքացիների իրականացված...

Опубликовано Ashot Andreasyan / Աշոտ Անդրեասյան Пятница, 13 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր