1179 դիտում
12:02 18-11-2020
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործարկվել է թեժ գիծ
Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ:
Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով:
Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել և կանխել վերջիններիս հանցավոր գործողությունները:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
12:57 27-02-2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Այս բաժնից
1024 դիտում
21:31 01-11-2024
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել
520 դիտում
21:19 01-11-2024
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ
478 դիտում
20:53 01-11-2024
ՄԻՊ-ը ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձի վերաբերյալ հայտարարություն է տարածել