211652_close_icon
views-count2807 դիտում article-date 20:58 19-11-2020

Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116794/hayastani-havaqakani-havanakan-mrcakicnern-azgeri-ligayi-hajord-mrcasharum.html]Sport.News.am[/url]-ը: Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Ռուսաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ռումինիան, Շոտլանդիան, Իսրայելը, Սերբիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Մոնտենեգրոն, Սլովենիան, Ալբանիան: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Նմանատիպ նյութեր