211652_close_icon
views-count6638 դիտում article-date 10:35 20-11-2020

Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում․ Արայիկ Հարությունյան

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների...

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր