211652_close_icon
views-count15215 դիտում article-date 15:38 13-01-2022

Ռազմիկ Պետրոսյան անունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարեգրության մեջ, անշուշտ, կառանձնանա

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան անունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարեգրության մեջ, անշուշտ, կառանձնանա։  Նա Արագածոտնի 7-րդ մարզպետն է, ով պաշտոնավարեց ընդամենը 2,5 ամիս և հասցրեց Արագած աշխարհի ժողովրդի ու մարզպետարանի աշխատակազմի կողմից սիրվել ու հարգվել իբրև բազմաշնորհ ղեկավար։ Նրա գործունեության առանցքում մարդն է, իր ազնիվ ու քրտնաջան աշխատանքով ապրող ու արարող ՄԱՐԴԸ։ Իսկ գերուշադրության կենտրոնում, ինչպես ինքն է նշում՝ պետության երեք առանցքային հիմնասյուներն են՝ բանակ, կրթություն, առողջապահություն։

Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը բարեփոխումների, ղեկավարման նոր մշակույթի ներդրման, համագործակցությունների, երկխոսությունների, հայրենաճանաչության, աշխատավորի կողքին կանգնելու և նրան մեծարելու ժամանակահատված էր։
Աշխատելու մեծ կամք ունեցող ղեկավարն օժտված է մարդու աշխատանքը գնահատելու և նրան մոտիվացնելու բացառիկ կարողությամբ։ ․․․Իսկ աշխատանքի արդյունքը բարձր է, եթե կատարողն իրեն գնահատված է զգում։

Արցախյան պատերազմներում կոփված ու կյանքի փորձով իմաստնացած Ռազմիկ Պետրոսյանին պաշտոնը երբեք չկաշկանդեց հասարակության հետ շփումներում․ երեխաներին անթաքույց պաշտում է, երիտասարդներին սրտաբուխ ոգևորում, ավագին՝ ակնածանքով մեծարում, քաղաքացու ձեռքը բարեկամորեն սեղմում։ Նրա ժողովրդական, անմիջական, բայց միևնույն ժամանակ զգոն ու խրոխտ կերպարն անկեղծորեն սիրվեց․․․

Այս կարճ ժամանակահատվածում մարզի 7-րդ ղեկավարը հասցրել է փոխել բժշկի, ուսուցչի, աշխատավորի, քաղաքացու, ռազմիկի ու ռամիկի աշխարհընկալումն աշխատանքի, կյանքի, հայրենասիրության վերաբերյալ․ հանդիպումների ու միջոցառումների ընթացքում նա միշտ խրախուսել է, կոչ արել դեմքով շրջվել դեպի կյանքի լուսավոր կողմն ու գեղեցիկը, բոցավառվել ուժեղ հայրենիք ստեղծելու մտքով, գործել՝ արժանապատիվ ապրելու համար․․․
Մարդկային սիրուց անդին Ռազմիկ Պետրոսյանի համար ՀԱՅՐԵՆԻՔՆ է։

Հայրենապաշտ զինվորականն առ այսօր նվիրումով է կատարում հայրենիքին ծառայելու իր առաքելությունը։ Թե՛ պետական համակարգում, թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական կյանքում նա հստակ գիտի՝ իր գործը պետությանը, հայրենիքին ու ազգին ծառայելն է․․․․Ի ուրախություն բոլորիս, հետայսու նա աշխատելու է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
Քաջառողջություն ու աշխատելու անսպառ կամք ենք մաղթում Ձեզ, մեծարգո՛ պարոն Պետրոսյան։

Դուք ամենուր բարձր նշաձող եք սահմանում․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր