211652_close_icon
views-count1691 դիտում article-date 11:42 20-11-2020

ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք: Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված փոստային առաքանիներից հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր, ինչպես նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ: Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով: Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր