211652_close_icon
views-count1886 դիտում article-date 13:51 11-02-2022

Փոստային և սուրհանդակային եղանակով ներմուծված առաքանիների մաքսային հսկողության վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային  ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։ Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս դեպքում մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։
          
Հետևաբար, այն դեպքերում, երբ փոխադրող կազմակերպությունը տեղեկացնում է, որ  ապրանքը մաքսային մարմիններում է, քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել փոստային և սուրհանդակային կապի բնագավառում առաքանիների փոխադրմամբ զբաղվող կազմակերպությանը,  որպեսզի քաղաքացու փոխարեն կազմակերպության ներկայացուցիչը մասնակցի ապրանքի զննման գործընթացին:  

Այդպիսով մաքսային մարմիններ այցելելու հավելյալ անհրաժեշտություն չի լինի:
          
Նշենք, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով մատուցում են վերը նշված ծառայությունները:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր