211652_close_icon
views-count853 դիտում article-date 12:25 20-11-2020

Մարսելի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Մայիլյան

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես իր մտահոգությունը հայտնելով Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչով դիմել է Ֆրանսիայի Կառավարությանը, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես իր մտահոգությունը հայտնելով Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչով դիմել է Ֆրանսիայի Կառավարությանը՝ միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- նշել է Մայիլյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Merci beaucoup, Marseille! Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում,...

Posted by Masis Mayilian / Մասիս Մայիլյան on 2020 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր