211652_close_icon
views-count3813 դիտում article-date 14:51 20-11-2020

Զարուհի Բաթոյանն ազատվել է պաշտոնից․ նրան կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Նմանատիպ նյութեր