4549 դիտում
11:28 22-11-2020
Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի
[url=https://www.tert.am/am/news/2020/11/22/kharabakh/3449415?fbclid=IwAR31skcAmRmdGi5LOcKf-zjALKDSsf2SPpXnQ4ozqiTCrSCQb38kul44tFI]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի «Իլ -76» ինքնաթիռը օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաներ և սարքավորումներ տեղափելու համար՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով»,-ասված է հաղոդագրության մեջ:
Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա:
«Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- հավելվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահ պարեկներն ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
14:55 13-11-2019
Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով.Փաշինյան
1718 դիտում
09:35 12-02-2022
Համաեվրոպական հավաք Հայաստանում. Երևան կժամանեն տարբեր երկրների ինժեներներ․ «Փաստ»
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»