211652_close_icon
views-count1946 դիտում article-date 13:06 22-11-2020

Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Գրառման մեջ ասվում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել: Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի ՛ հայրենակիցներ Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 22 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր