211652_close_icon
views-count197369 դիտում article-date 14:15 22-11-2020

Մանվել Գրիգորյանի հարազատներին առաջարկվել է գեներալին հուղարկավորել գեներալ–գնդապետ Գուրգեն Դարիբալթայանի շիրիմի հարևանությամբ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Արշալույս գյուղի ընտանեկան գերեզմանատանը հողին հանձնեցին Արցախի հերոս, «Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ մինչ այդ որոշվել էր, որ Արցախի հերոսին պետք է հուղակավորեին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն դա տեղի չի ունեցել: Մ. Գրիգորյանի ցանկությունն է եղել, որպեսզի հուղարկավորեն Սպարապետ, Հայաստանի և Արցախի հերոս, լեգենդար Վազգեն Սարգսյանի և «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանտար, լեգենդար Սմբատ Այվազյանի հարևանությամբ, սակայն իշխանությունները մերժել են այդ խնդրանքը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունը իր մերժումը բացատրել է այն հանգամանքով, որ Վ. Սարգսյանի Ս. Այվազյանի շիրիմների հարևանությամբ հնարավոր չէ կատարել որևիցե մեկի հուղարկավորություն, քանի որ հեռավորութունը բավականին փոքր է և Մ. Գրիգորյանի հարազատներին առաջարկել են, որ նրան հուղարկավորեն լեգենդար գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանի շիրիմի հարևանությամբ: Այդ առաջարկը Մ. Գրիգորյանի հարազատների կողմից մերժվել է, ինչից հետո նրանք որոշում են կայացրել նրան հուղարկավորել իր ծննդավայր Արշալույս գյուղում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/21/1171422/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են իր հայրենի գյուղի` Արշալույսի, ընտանեկան գերեզմանատանը: Մանվել Գրիգորյանի ցանկություն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:

Նմանատիպ նյութեր