211652_close_icon
views-count2688 դիտում article-date 14:10 28-01-2021

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը և գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին և գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին ևս հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով։

Նմանատիպ նյութեր