9366 դիտում
21:22 23-11-2020
Եռակողմ համաձայնագրում որևէ խոսք չկա մշակութային արժեքների պահպանման մասին, ինչը իշխանության հերթական բացթողումն է, սա խայտառակ փաստաթուղթ է․ պատմաբան
Հայաստան-Ռուաաստան-Արդբեջան եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց, մեզ համար շատ ցավալի, նաև խայտառակ մի փաստաթուղթ է, որպես պատմաբան մտածել եմ Կարսի անկումից և Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո մենք երբևէ նման պայմանագիր չենք ունենա, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ոչինչ բացառել պետք չէ և կարելի է սպասել ավելի վատին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/Melkonyan/3450197?fbclid=IwAR3s9vd95Kp4879oqnNwATPdg8Vg2GceY_-7iSsGZ--fTlJC3zk2x0zS52E&__cf_chl_jschl_tk__=535a591341d8823f4677de60c024a92c2a0f7b15-1606151857-0-AXMdtISSMrsd4yYdhB8jiYcuFYKl546f3G6nX55MHFR0QMfep_dKrwGIUVmeyJjDKhvMo4_Al5uiH1cAVXt039Ae9Y0MDujBktxTGy57PmA8yRxGubtMZZrnZk9WnIjTm4AXo-VlfAR7HbJ2o5V9rc3be0DKjhtPtE4VS7Eg8iExtWkDXZsMzDkYCHdp-EZnhZiJoJhbHzGa9IAC5b8_IiJoR2NsHyf5BoW1x7WOVlnSm6uiJsoq-X8K3IQLXW0i79buoceUHy555wtCrARA_NVYyXarh2DeVmAu0xRv3trFXxRQ3-KoiXlO7PGBoyPvpULyPyiIoXs9pBSF9XRg5FfLhGFLiTQBpsGaddneRdfKqAaWoBRnxGpfBNuaRKR2H77xuXjD94NEj5RX4Eou_BUaDomLzi6MTywwCVz5TFpCjCzZ9o9q4HYRA6465xy9xtN2OBinGyCDt3D-BN6eoKpEW6dM9vwrRKDyrfV20Be10lzbsyrWrmSxQ_YGPnvUQw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրին, որով դադարեցվեց Արցախյան վերջին պատերազմը և Արցախի զգալի մասը հանձնվեց Ադրբեջանին:
Անդրադառնալով նրան, թե ինչու համաձայնագրում կետ չի եղել գոնե պատմամշակությանին արժեքների պահպանության վերաբերյալ, պատմաբանն ասաց՝ իր կարծիքով՝ այն կազմվել և ստորագրվել է շատ հապճեպ: «Մեր ղեկավարության հերթական բացթողումն է եղել ու ուշադրություն չի դարձվել, մտածել են՝ այս խառը ժամանակ ո՞վ է զբաղվելու հուշարձաններով: Սա առաջին հերթին մեր բացթողումն է, եթե մենք պնդեինք, նրանք դեմ չէին լինի, բայց, ըստ էության, ոտքի վրա շատ արագ կազմվել է, հենց այդ պատճառով ուշադրություն չի դարձվել այդ հարցին»,- ասաց նա:
Մելքոնյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների բացթողումն է այն, որ չկարողացան Շուշիից, Տիգրանակերտից ու Արցածի տարբեր բնակավայրերից ինչպես հարկն է տարհանել ու տեղափոխել պատմական այն հուշարձանները, որոնք հնարավոր էր տեղափոխել։
«Արցախի իշխանությունները պարտավոր էին ապահովել այն պատմական հուշարձանների, հուշակոթողների տեղափոխումն ավելի անվտանգ վայր, գոնե Հայաստան, որոնք հնարավոր էր տեղափոխել։ Այսօր Շուշիի թանգարանը, Տիգրանակերտը մնացել են ադրբեջանցիների ձեռքին, սա համարում եմ մեր հայկական կողմի բացթողումը, որ չեն կարողացել ժամանակին հավուր պատշաճի կազմակերպել այդ պատական հուշարձանների տեղափոխությունը»,- շեշտեց նա:
Գևորգ Մելքոնյանը զուգահեռներ անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի հետ և նշեց, որ այդ պատերազմի ընթացքում, չնայած՝ նրան, որ գերմանական զորքերը շատ կազմակերպված, արագ հարձակվում էին և Խորհրդային միությունն առաջին տարին մեծ նահանջի մեջ էր, բայց անգամ այդ ծանր ժամանակ, այդ ամբողջ նահանջի ժամանակ գրեթե ոչ մի մեծ պատմական հուշարձան չմնաց թշնամու ձեռքը: Նրա խոսքով՝ գործարաններն ապամոնտաժվում էին, իսկ պատմաշակութային կոթողները՝ տեղափոխվում: «Իսկ մեզ մոտ բացարձակապես այդ ոլորտին ուշադրություն չդարձվեց: Ամբողջ պատերազմի ընթացքում մենք խոսում էինք Շուշիի Ղազաչենցոց եկեղեցու հարվածներ հասցնելու, ռմբակոծություն մասին, բայց միևնույն ժամանակ մեր երկրի քաղաքական, ռազմական ղեկավարությունը առաջին հերթին, որքան էլ պատերազմը ծանր էր, պարտավոր էր կազմակերպել սահմանին գտնվող կամ թշնամու ձեռքն ընկնելու հնարավորություն ունեցող բոլոր հուշարձանների տեղափոխությունը, որը հնարավոր էր․ շարժականի մասին է խոսքը, սակայն դա չիրականացվեց»,- հայտարարեց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/Melkonyan/3450197?fbclid=IwAR3s9vd95Kp4879oqnNwATPdg8Vg2GceY_-7iSsGZ--fTlJC3zk2x0zS52E&__cf_chl_jschl_tk__=535a591341d8823f4677de60c024a92c2a0f7b15-1606151857-0-AXMdtISSMrsd4yYdhB8jiYcuFYKl546f3G6nX55MHFR0QMfep_dKrwGIUVmeyJjDKhvMo4_Al5uiH1cAVXt039Ae9Y0MDujBktxTGy57PmA8yRxGubtMZZrnZk9WnIjTm4AXo-VlfAR7HbJ2o5V9rc3be0DKjhtPtE4VS7Eg8iExtWkDXZsMzDkYCHdp-EZnhZiJoJhbHzGa9IAC5b8_IiJoR2NsHyf5BoW1x7WOVlnSm6uiJsoq-X8K3IQLXW0i79buoceUHy555wtCrARA_NVYyXarh2DeVmAu0xRv3trFXxRQ3-KoiXlO7PGBoyPvpULyPyiIoXs9pBSF9XRg5FfLhGFLiTQBpsGaddneRdfKqAaWoBRnxGpfBNuaRKR2H77xuXjD94NEj5RX4Eou_BUaDomLzi6MTywwCVz5TFpCjCzZ9o9q4HYRA6465xy9xtN2OBinGyCDt3D-BN6eoKpEW6dM9vwrRKDyrfV20Be10lzbsyrWrmSxQ_YGPnvUQw]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»