2757 դիտում
18:12 24-11-2020
Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ
Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/List/3451444?fbclid=IwAR0F8VT6V95QjvMJ0vu_jW1ns5Lsyvn71273OgLi9IAzB7S1-_fEF1TDVnY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ:
«Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է:
Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել:
«Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա:
Տգիրան Գալստյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կարևոր հուշարձաններ
[b]Հադրութի շրջան[/b]
1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ.
2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ.
3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր
[b]Ասկերանի շրջան[/b]
1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց, Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ.
[b]Մարտակերտի շրջան[/b]
1. Թալիշ գյուղի մոտ՝ Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ.,
Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ.
2. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.
Նմանատիպ նյութեր
12538 դիտում
06:06 20-09-2023
Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ. Մեսրոպ Առաքելյան
1030 դիտում
23:30 03-05-2023
Դադիվանքը խաղաղապահների վերահսկողության տակ է, դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները. ԱՀ ԱԳՆ
Այս բաժնից
463 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
940 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
715 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ