211652_close_icon
views-count1947 դիտում article-date 17:16 25-11-2020

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Փրկարարների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թադևոսյանը: Նոյեմբերի 23-ին Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի պայթյունի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայող, 1 հայ սպա և ռուս խաղաղապահ: Նրանց հետ եղել է նաև ադրբեջանցի զինվորական, ով մահացել է:

Նմանատիպ նյութեր