1350 դիտում
09:25 26-11-2020
ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։
Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետևանքների վերացման համար։ Հատկապես կարևոր ենք համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։
Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
13:27 04-12-2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի առնչությամբ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան