1311 դիտում
10:35 26-11-2020
Գարեգին Երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի Ֆեյսբուքի էջում:
«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,- նշված է հաղորդագրությունում:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171824/]Հիշեցնենք[/url], որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Այն ընդունվել է 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ են արել գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման...
Posted by Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց/ Karekin II, Catholicos of All Armenians on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
16:31 14-10-2016
Է. Նալբանդյան. ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը
4278 դիտում
23:16 13-12-2019
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը հզոր քայլ է. Արմեն Սարգսյան
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»