3478 դիտում
11:45 26-11-2020
Բայդենը խոստացել է դեկտեմբերից սկսել ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Կորոնավիրուսային վարակի դեմ ամերիկացիների պատվաստումը կսկսվի դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/26/bayden-poobeshchal-nachat-vakcinirovanie-v-ssha-s-dekabrya?fbclid=IwAR3fZtkxgh6al8qtFMRPQE03DTeFWzpH8TSCOr1pVkgzjWcpS4-BuhEtkSY]eadaily.com[/url] կայքը:
Գոհաբանության տոնին ընդառաջ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Բայդենը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում երկրի առաջընթացի մասին:
«Առաջին պատվաստումները կարող են տեղի ունենալ արդեն դեկտեմբերին: Այդ ժամանակ մենք պետք է մշակենք պատվաստանյութերի բաշխման ծրագիր, որպեսզի ամբողջ երկիրը հնարավորինս արագ պատվաստվի: Իրական հույս կա, այնպես որ համբերեք»,-ասել է քաղաքական գործիչը:
Մինչ այդ Բայդենn ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հետևել քաղաքացիական պարտականություններին` պաշտպանիչ դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահել:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
18:13 02-12-2020
Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները
2193 դիտում
10:05 14-01-2021
ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները
1958 դիտում
15:09 07-09-2020
Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկեն կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Այս բաժնից
424 դիտում
11:17 19-10-2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
634 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
844 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ