2262 դիտում
10:05 14-01-2021
ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները: Այս մասին հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է [url=https://eadaily.com/ru/news/2021/01/14/na-baze-minoborony-rossii-v-armenii-nachata-vakcinaciya-ot-koronavirusa]EADaily[/url]-ն։
«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատվաստումը կատարվում է կամավոր և՛ զինծառայողների և՛ բազայի քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա:
Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ ներկայում Հարավային ռազմական օկրուգում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար չափաբաժին է մատակարարվել: «Սպուտնիկ V»-պատվաստանյութի երկու բաղադրիչներ են ստացել ավելի քան 6 հազար զինծառայողներ և բժիշկներ: Եվս 14 հազար զինվոր ու սպա պատվաստվել է պատվաստանյութի առաջին բաղադրիչով։
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
15:37 25-02-2014
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են ռուսական օբյեկտների շինարարական աշխատանքները
2212 դիտում
15:40 10-02-2014
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում փորձարկվում է նոր «Նավոդչիկ-2» անօդաչուն
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»