211652_close_icon
views-count32054 դիտում article-date 12:18 26-11-2020

«Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա». պատգամավոր Արմեն Խաչատրյանը` ակցիայի մասնակցին․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես այս պահին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև դեռ քննարկմանը չեմ մասնակցել, Սյունիքում եմ եղել: Հիմա կգնամ, կհասկանամ՝ ինչ է, հետո կարծիքս կհայտնեմ: Այս մասին ԱԺ-ի մոտ այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքացիներ՝ ռազմական դրությունը չեղարկելու պահանջին: Գրում է [url=https://news.am/arm/news/615593.html?fbclid=IwAR2qHxFBvIZPmIsx_Uxl_fe8zE4wQqugQSgrYjDtE_lRMQSnrrQcr240KVg]NEWS.am[/url]-ը։ Քաղաքացիների «դավաճան» վանկարկմանը պատգամավորն արձագանքեց. «Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա»: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նաև՝ միաժամանակ պահանջում չեղարկել ռազմական դրությունը: Նշենք, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրության չեղարկման նախագծին: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/615593.html?fbclid=IwAR2qHxFBvIZPmIsx_Uxl_fe8zE4wQqugQSgrYjDtE_lRMQSnrrQcr240KVg]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր