1341 դիտում
14:24 27-11-2020
Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի [url=https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/armenie/evenements/article/haut-karabagh-declaration-de-la-porte-parole-26-11-20]հայտարարությունում[/url], որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համաձայնեցված լուծման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարելի նախապես և միակողմանիորեն որոշել»,- ասված է հայտարարությունում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ այսօր իր առաջնային խնդիրը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։
«Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ է հակամարտության կայուն կարգավորման հասնելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության հարգման պահանջները։ Ֆրանսիան այսուհետ ևս կանի հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ նյութեր
2282 դիտում
21:14 12-11-2020
Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Ան Լինդե
1090 դիտում
23:35 08-03-2023
Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
862 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
718 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
745 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում