211652_close_icon
views-count3894 դիտում article-date 19:40 27-11-2020

Տավուշի մարզպետը հերքել է լուրն այն մասին, որ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին

Տավուշի մարզպետարանից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը, իբրև Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը. «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»: Ավելի վաղ [url=http://www.yerkir.am/news/view/221644.html?fbclid=IwAR13lNsNA7x6to2tv69MHt7HHaKguL1jCSLLA1ELgrkwUce_7VAHTo5MSqM]Yerkir.am[/url]-ը գրել էր. «Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է եւ երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։ Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։ «Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։ Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար եւ Խեյրիմլի գյուղերը։

Նմանատիպ նյութեր