1180 դիտում
14:33 01-04-2021
Ժամանակն անցնում է և չհերքված լուրն անհերքելի փաստի կարգավիճակ է ստանում. Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գողությունը լավ արարք չէ: Յուրաքանչյուր դաստիարակված անձ դա մանկությունից գիտի: Գողությունը նաև դատապարտելի է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եվ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ հակասահմանադրական չի ճանաչել գողությանը վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, մեր երկրում գողանալ չի կարելի:
Ինչու՞ եմ դա ասում: Ուրեմն, վերջերս մամուլում և համացանցում լուրեր տարածվեցին, որ ԵՊՀ-ի պրոռեկտոր Ի.Ա.-ն ( չշփոթել հանրաճանաչ մուլտֆիլմի հերոս իշուկի հետ ) գիշերը մտել է ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենք և այլ անձին պատկանող նոութբուք տարել: Դե ԵՊՀ-ի տեսանկարահանող սարքերն էլ ամեն ինչ ֆիքսել են: Սա սովորական դեպք չէ: Հանրային մեծ համբավ ունեցող կրթօջախում բարձր պաշտոն զբաղեցնողի մասին է խոսքը:
ՀՀ քաղաքական ամենաբարձր վերնախավի ներկայացուցչի՝ նախկին ԿԳՄՍ նախարար Հարությունյան Արայիկի ընկերոջ մասին է խոսքը: Իսկ հետաքրքիրն այն է, որ ոչ ԵՊՀ-ի պրոռեկտոր Ի.Ա.-ն, ոչ էլ ռեկտորի ժ/պ Գ.Գ.-ն ( լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով ) պաշտոնապես չհերքեցին լուրը և իրավական գործընթաց չնախաձեռնեցին: Ժամանակն անցնում է և չհերքված լուրն անհերքելի փաստի կարգավիճակ է ստանում:
Ի՞նչ պետք է ձեռնարկեն Ի.Ա.-ն և Գ.Գ.-ն: Կսովորեցնեմ: Ի դեպ, լրիվ անվճար: Եվ այսպես՝
1.Որպեսզի մաքրի բոլոր հետքերը Ի.Ա.-ն ( Գ.Գ.-ի օգնությամբ ) պետք է վերացնի տեսախցիկների արխիվները:
2.Նույն Ի.Ա.-ն ( առանց Գ.Գ.-ի ) պետք է բանասերների օգնությամբ հերքման կամ հրաժարականի տեքստ նախապատրաստի և հրապարակի:
3.1-ին և 2-րդ կետերի իրագործման անհնարինության դեպքում, Ի.Ա.-ն ( լավ կլինի Գ.Գ.-ի հետ միասին ) պետք է դիմի ՀՀ Սահմանադրական դատարան և պահանջի հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի գողությանը վերաբերող հոդվածը, այլ կերպ ասած օրինականացնի գողությունը:
Ամեն դեպքում, Ի.Ա.-ն չպետք է լռի: Տվյալ դեպքում լռելը նշանակում է խայտառակվել»:

Նմանատիպ նյութեր
3894 դիտում
19:40 27-11-2020
Տավուշի մարզպետը հերքել է լուրն այն մասին, որ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր