2045 դիտում
20:20 27-11-2020
Ռոբերտ Քոչարյանը 29,7 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածքը դարձրեց 41,2 հազար քառակուսի կիլոմետր. Փաշինյանը 41,2 հազար քառակուսի կիլոմետրը դեռ վերջնական հայտնի չէ թէ ինչքան կդարձնի
Արմենակ Դանիելյանը գրում է.
1992 թ. ֊ի օգոստոսին նախկին ԼՂԻՄ ֊ի տարածքի 4400 քառակուսի կիլոմետրից ադրբեջանական բռնազավթման արդյունքում մնացել էր մոտավորապես 2500 քառակուսի կիլոմետր։ Բռնազավթվել և տեղահանվել էին նաև Շահումյանի շրջանը, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերը։
1992 թ. ֊ի օգոստոսի 15 ֊ին ստանձնելով ԼՂՀ Պետական Պաշտպանության Կոմիտեի ղեկավարի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանը կարողացավ կարճ ժամանակում կարգի բերել թիկունքը և ռազմաճակատի գիծը։ Ճիշտ և արդյունավետ կազմակերպչական աշխատանքների և կարգ ու կանոնի արդյունքում կարճ ժամանակ անց մենք արդեն ունեցանք տեսանելի արդյունքներ։
1 տարի 9 ամսում հնարավոր եղավ ազատագրել 10,000 քառակուսի կիլոմետր' նախկին ԼՂԻՄ ֊ի գրավված տարածքների 97% և ևս 7 շրջան։
2018 թ. ֊ի մայիսի 8 ֊ին նիկոլ փաշինյանը ընտրվեց Հայաստանի վարչապետ։
Արդյունքում'
1. Կալանավորվեց հողեր ազատագրած, տարածքներ գրաված Ռոբերտ Քոչարյանը
2. Բանակից հեռացվեցին Արցախյան հաղթական պատերազմի գեներալները։
3. Վարքաբեկվեցին Արցախյան պատերազմում հաղթանակներ կերտած հերոսները։
4. Շինծու քրեական գործեր հարուցվեցին, պատվիրված ձեռբակալվեցին և կալանավորվեցին հերոս գեներալներ։
5. Ազգը տրոհվեց
• Հների ու նորերի,
• Սևերի ու սպիտակների,
• Նախկինների ու ներկաների,
6. Արցախյան 44 օրյա պատերազմում խայտառակ և ամոթալի պարտություն կրեցինք, կապիտուլացիայի ենթարկվեցինք, 10,000 քառակուսի կիլոմետր հող տվեցինք, մի մասը պատերազմով, մի մեծ մասն էլ առանց պատերազմի, առանց մի փամփուշտ կրակելու։
Ռոբերտ Քոչարյանը 29,7 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածքը դարձրեց 41,2 հազար քառակուսի կիլոմետր։
նիկոլ փաշինյանը 41,2 հազար քառակուսի կիլոմետրը դեռ վերջնական հայտնի չէ թէ ինչքան կդարձնի։
Հ.Գ.
Թէ բա' թողեք թող աշխատի։
Թողեցինք աշխատեց, բայց թուրքի համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
1992 թ. ֊ի օգոստոսին նախկին ԼՂԻՄ ֊ի տարածքի 4400 քառակուսի կիլոմետրից ադրբեջանական բռնազավթման արդյունքում մնացել էր...
Опубликовано Armenak Danielyan Пятница, 27 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
4820 դիտում
21:55 22-08-2017
Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին 100 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին