1092 դիտում
15:03 28-11-2020
Աշխարհի 65 բժիշկների նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի 65 բժշկի [url=https://www.thelancet.com/journals/langlo/article/PIIS2214-109X(20)30510-6/fulltext?fbclid=IwAR3b8Zc7EndEObBg7XzybB761tE5F0aps1-MBC1Jz0MPbKuBNAUmWsAs7B8]նամակը[/url]` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին։
Նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:
Հեղինակների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետտին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը, ինչպես նաև այլ հայ և օտարերկրացի բժիշկներ։
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
19:36 09-05-2015
Գտնվել է Պակիստանում նախօրեին աղետի ենթարկված ուղղաթիռի սև արկղը. աղետի պատճառը շարժիչի խափանումն է եղել
874 դիտում
10:49 12-08-2023
ԼՂ ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին. Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին
Այս բաժնից
967 դիտում
11:47 02-02-2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ
1342 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1195 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը