211652_close_icon
views-count7160 դիտում article-date 23:13 28-11-2020

Արթուր Դանիելյան. Սցենարն էլ փայլուն է իր ստորության մեջ` հակադրել հայրենիքը զինվորին

«Ադեկվատ» միաբանության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զուտ մաթեմատիկա՝ - Ապացուցված մեջքից հարվածների արդյունքում զոհվել է 5000 զինվոր: - նախորդ պատերազմում զոհված 6000-ի մահը իմաստազրկվեց: - կորսվել է 10,000 ք.կմ. տարածք - 100,000 տոննա հացահատիկի դեֆիցիտ է առաջացել, հետն էլ կաթի ու մսի: - 150,000 մարդ ունեն ապրուստի խնդիր: Նրանց մեծ մասը կորցրել է ամենինչ: - 3 միլիոն մարդ կանգնած է բնաջնջման եզրին: - տարածքային զիջման միայն ՄԵԿ դրվագով բյուջեն կորցրել է ,000,000 ու 2000 աշխատատեղ: - այս ամենի ընթացքում գրերեվարվել է մոտ 200 հայ զինվոր: Ըստ ձեզ վերոհիշյալ հարցերից ո՞րը պետք է դառնար առաջնահերթ մի հասարակությունում, որը դեգեներատ չէ: Ըստ սցենարիստի դա գերիներն են: Ծաղրածուները կան (արդեն նաև բառացիորեն), դերասանները կան (նույն պես «մասնագիտացված»), հարթակը կա: Հանդիսատեսը պատրաստ նստած ա (հիմնականում տանը, որտև եթե 5000-ը մարդկանց վեջին չի, խի՞ պիտի 200-ը վեջներին լինի): Սցենարն էլ փայլուն է իր ստորության մեջ` հակադրել հայրենիքը զինվորին, ու թող մարդիկ ընտրեն, բայց ընտրելուց գերևարված զինվորների ծնողների աչքերին նայեն... Սրանց առանձնահատուկ ցինիզմը կայանում է նրանում, որ որպես մասովկա հավաքագրել են իրական մղձավանջի մեջ գտնվող ծնողներին ու ուզածների պես շահագործում են էդ մարդկանց սարսափը: Կամեռա-մոտոռ! Հ.Գ. Իմ առնանդամի մեջ ավելի շատ միտք կա, քան էս բարոյազուրկ, անտաղանդ, ստոր, ազգադավ մտավորականների մեջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր