3028 դիտում
13:57 13-11-2014
ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերը՝ Ադրբեջանի ստորության մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերը խորը մտահոգություն է հայտնել երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու առնչությամբ: Այս մասին նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Բուրքհալթերը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին անել ամեն հնարավորը, որպեսզի կանխվեն նման միջադեպերը և պահպանվի հրադադարի ռեժիմը: Նա ցավալի է համարել այն, որ բռնության ուժի կիրառումը հատկապես այս տարի աննախադեպ թվով զոհերի է հանգեցրել:
«Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, ինչպես նաև նախկինում հանձնառած պարտավորությունների նկատմամբ խորը հարգանքը պարտադիր են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում փոխադարձ վստահության հասնելու համար»,-ասված է Բուրքահլթերի հայտարարության մեջ:
Երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Միջադեպի հետևանքով զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները՝ անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանն ու ավագ լեյտենանտ Սերգեյ Նազարյանը:
Նմանատիպ նյութեր
993 դիտում
09:05 26-11-2014
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերը հեռախոսազրույց են ունեցել
1294 դիտում
16:13 24-05-2014
ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրքհալթերը հուլիսի 1-ին կայցելի տարածաշրջան
1851 դիտում
16:44 28-01-2014
ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրքհալթերը ամռանը կայցելի Հայաստան
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին