211652_close_icon
views-count2503 դիտում article-date 16:09 29-11-2020

Հայկական «Fly Armenia Airways» ավիափոխադրողը պլանավորում է իրականացնել միջազգային ավիափոխադրումներ. առաջին Boeing 737-400 օդանավը արդեն Հայաստանում է

«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400 օդանավը։ «Օդանավի ժամանման հետ կապված «Fly Armenia Airways» ընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերը նշել է՝ «Այս օդանավը՝ հայկական դրոշի ու մեր ավիաընկերության տարբերանշանի ներքո, շատ շուտով կիրականացնի իր առաջին չվերթները՝ այդպիսով սկիզբ դնելով «Fly Armenia Airways» ավիաընկերության օպերացիոն գործունեությանը միջազգային ավիաշուկայում»։ Հաշվի առնելով երկրի համար այս բարդ ժամանակահատվածում կայուն տնտեսության կարևորությունը, ինչպես նաև, քաջ գիտակցելով, որ ամուր տնտեսության գրավականներից մեկը նաև մրցունակ ավիացիայի առկայությունն է, «Fly Armenia Airways»-ն իր հերթական ներդրումն է փորձում անել մեր երկրի կայունացման ու տնտեսության ամրապնդման գործում։ Boeing 737-400 -ը ուղևորափոխադրող ինքնաթիռների մեջ իր ուրույն տեղն ունի համաշխարհային օդային նավատորմում։ 154 տեղանոց այս օդանավը՝ (146 էկոնոմ, 8 բիզնես կարգ) ինչը հնարավորություն է տալիս «Fly Armenia Airways» -ի ուղևորներին հարմարավետ ճամփորդել սահմանված ուղղություններով։ Փորձ անելով ստեղծել հայկական քաղաքացիական ավիացիայի պատմության նոր էջերը, մեր ընկերությունը նաև հետևողական է տեղական և միջազգային ավիացիոն ավանդույթներին։ Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «Հայկական հյուրընկալությունը երկնքում», «Fly Armenia Airways» -ն այսուհետ նույնպես ամեն ինչ կանի, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և կփորձի նպաստել մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը՝ հայկական հյուրասիրությունը ներկայացնելով նույնիսկ երկնքում։ «Fly Armenia Airways»-ը հայկական ավիափոխադրող է, որն պլանավորում է իրականացնել միջազգային ավիափոխադրումներ, կապ ստեղծելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջև, ինչպես նաև նպաստել Հայաստանում զբոսարջության զարգացմանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր