1563 դիտում
12:41 30-11-2020
Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերը և այլ զինատեսակներ կականազերծվեն․ պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ
Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Նմանատիպ նյութեր
3903 դիտում
15:31 10-10-2020
Ստեփանակերտում կան դեռևս չպայթած զենք-զինամթերքներ. պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. հայտարարություն
Այս բաժնից
661 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին