211652_close_icon
views-count12192 դիտում article-date 15:10 30-11-2020

Այս մարդիկ գիշեր-ցերեկ չունեն, ես էլ չեմ կարողանում քնել. Աշոտ Ղազարյան․ 168․am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։ Գրում է [url=https://168.am/2020/11/30/1417418.html?fbclid=IwAR0se6QMLsEXvjzql7o1D48JJrvVBExgyQrh5_-__dVuwaCq2DsYOWLn3so]168․am[/url]-ը։ «Մեզ մի պահ պետք է դնենք այդ ծնողների տեղը, իմ տղան մեկ ժամ ուշանում է, սկսում եմ անհանգստանալ, այս մարդիկ մեկ ամսից ավելի սպասում են՝ իրենց երեխաներից մեկ լուր լսեն, դաժան է։ Սա է ինձ այստեղ բերել, դիմենք կառույցներին, որպեսզի կարողանան որոշ բանով օգնել։ Ախր անարդարություն է, ամենուր անարդարություն է տիրում։ Այս մարդիկ ուզում են իմանալ՝ իրենց երեխաները ո՞ղջ են, թե՞ ոչ։ Այս մարդիկ գիշեր-ցերեկ չունեն, ահավոր վիճակ է, մարդ երեխա, թոռ պետք է ունենա, որ հասկանա՝ սա ինչ բան է, ես էլ չեմ կարողանում քնել»,- այսօր մտավորականների կազմակերպած երթի ժամանակ ասաց Աշոտ Ղազարյանը։ Նշենք, որ մի խումբ մտավորականներ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակից երթ էին կազմակերպել դեպի տարբեր երկրների դեսպանատներ՝ գերության մեջ հայտնված և անհետ կորած հայ զինվորների ծնողների ձայնը միջազգային տարբեր կառույցներում լսելի դարձնելու ակնկալիքով։ Մանրամասները՝ [url=https://168.am/2020/11/30/1417418.html?fbclid=IwAR0se6QMLsEXvjzql7o1D48JJrvVBExgyQrh5_-__dVuwaCq2DsYOWLn3so]168.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր