211652_close_icon
views-count4082 դիտում article-date 09:15 25-05-2021

Արդեն 6 ամիս է, ինչ չեմ կարողանում քնել. Աշոտյան

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն 6 ամիս է, ինչ չեմ կարողանում քնել։ Չեմ ուզում քնել։ Իսկ առավոտյան՝ չեմ ուզում ու չեմ կարում արթնանալ։

Գիշերը չի ստացվում կտրվել իրականություն դարձած ողբերգությունից, իսկ արեւածագին՝ դիմադրում եմ վերադառնալ այս դժոխքը։

Մեկ չի ստացվում կտրվել դաժան կյանքից, մեկ ՝ հրաժարվում եմ կրկին առերեսվել չարիքի համատարած գոյությանը։

Երազում Եռաբլուրն եմ տեսնում… Հարցազրույցներին չեմ կարողանում զսպել հույզերս պատերազմի մասին խոսելիս…

Չգիտեմ, թե ժամանակը ու՞մ եւ ի՞նչն է բուժում։ Ինձ չի բուժում։ Իմ վրա հեգնում է՝ վիժվածք սրիկայի շարունակվող գոյությամբ, անհոգ սրճարաններով, հիմարացնող գովազդներով, ապշահարող անտարբերությամբ…

Ինչ եղել է, մեռնողին է եղել…
Գարշելի կենցաղային կանոն, որ սպառնում է դառնալ հայի՝ որպես պատմական բեմին նեխող լեգենդների տոպրակ, քարշ գալու բանաձեւ…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր