211652_close_icon
views-count1605 դիտում article-date 18:57 30-11-2020

Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սրբ. Երրորդություն եկեղեցում պատարագ կմատուցի

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Այս մասին տեղեկանում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք։ Նաեւ տեղեկացնում ենք, որ կիրակի օրը (06.12.2020) Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագի սկիզբը` 09:00»,- հայտնում է վարչական շրջանը։

Նմանատիպ նյութեր