211652_close_icon
views-count9744 դիտում article-date 01:19 02-12-2020

Ինձ թվում էր՝ նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է. Նելլի Խերանյան

Ինձ թվում էր նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը: Գրառումը՝ ստորև. «Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ինձ թվում էր նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից։ Պարզվեց ոչ, խրախճանքը շարունակվում է։ Շարունակում ենք մեր կյանքը իմաստավորել նախկիններով ու ներկաներով, շարունակում ենք ատելության ու վախի արդյունքում կուտակված ադրենալինը խժռել անհագ ծարավով։ Շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար, աստվածացնել նրանց, սարսափել նրանցից, դեգերել անցյալի ու ներկայի արանքում մոռանալով ապագայի լույսի, մարդակային պարզ, շատ պարզ, հասարակ փոխհարաբերությունների մասին։ Իրար լսելու, հասկանալու, վերլուծելու, քննարկելու, կասկածելու, կուրորեն չհավատալու, մտածելու, մտածելու, մտածելու մասին մոռացել ենք իսպառ, գուցե անկարողության պատճառով։ Ախ էդ լափամանը,որ խոթել են ձեր ուղեղի մեջ, այն պարզապես լափաման դարձնելով։ Այսքանը, չգիտեմ կարողացա՞ տեղ հասցնել այն ինչ ուզում էի»։ Նշենք, որ երեկ Նելլի Խերանյանի ամուսինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը»:

Նմանատիպ նյութեր