1169 դիտում
10:57 03-12-2020
Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած շուրջ 3000 տների վերանորգման խնդիր կա
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1036601.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:
«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել: Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը:
Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրատաքացուցիչներով։
Նմանատիպ նյութեր
2874 դիտում
19:48 25-09-2018
Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն
1177 դիտում
23:02 19-09-2023
Ստեփանակերտի բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր․ ԱՀ ՆԳՆ
901 դիտում
18:31 19-04-2014
Հակառակորդը 400 անգամ խախտել է հրադադարը՝ արձակելով շուրջ 3000 կրակոց
Այս բաժնից
1342 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1195 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1180 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո